Եռաբլուրին հարակից անտառագոտիներից մայրաքաղաքում մեկնարկել է 2013 թվականի աշնանային ծառատունկը: Գործընթացն առավել հասցեական իրականացնելու նպատակով ծառատունկին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման ու կոմունալ բաժինների , համատիությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ: Ակտիվ ներգրավվածությունը ծառատունկին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից` ոլորտի պատասխանատուների առջեւ դրված խնդիրն էր:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վաչությունից հայտնում են, թե, նկատի ունենալով Եռաբլուրի  նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, այստեղ տնկվել են մշտադալար թուաներ, որոնք տարվա բոլոր եղանակներին կապահովեն տարածքի գեղեցիկ տեսքը: Ծառատունկ կանցկացվի նաեւ  նորաբաց կամ օրերս վերաբացված այգիներում: Հատուկ ուշադրություն կդարձվի  բակային տարածքների ծառապատմանը: Գործընթացի առաջին օրը, դարձյալ բնակիչների մասնակցությամբ, նոր ծառերով են համալրվել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 շենքերի բակը, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում բացակա ծառերի փոխարեն նորերն են տնկվել:  Հիմնականում   կտնկվեն  գնդաձեւ ակացիաներ, հացենիներ եւ սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին եւ լավ կպչողականություն են ապահովում:  Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 15 հազար ծառ, եւս 5000 թփեր:Մինչ այդ, օրերս կհայտարարվի միասնական ծառատունկի օր: Համապատասխանաբար 30000 ծառ եւ 10000 թուփ էլ տնկվել էր գարնանային ծառատունկին:  Ծառատունկը մարաքաղաքում կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը: