Պերմի երկրամասի քննիչները պարզում են երիտասարդի սպանության հանգամանքները, որին մահացու վերքեր է հասցրել իր հարսնացուն: Հարսանիքից մեկ շաբաթ առաջ երիտասարդն իմացել է, որ հարսնացուն դավաճանում է իրեն:
Սպանության մեջ կասկածում են 19-ամյա շիկահեր Ռադային՝ Ալեքսանդրովսկ քաղաքաից, ով արդեն մինի-մարկետի սեփականատեր է: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Նրան սպառնում է տասնհինգ տարի ազատազրկում: Սակայն ենթադրյալ մարդասպանին անգամ չեն էլ կալանավորել, նա մեկ ամիս անց արդեն նոր փեսացու է գտել:
Պարբերականի տվյալներով՝ Ռադայի ու սպանված երիտասարդի սիրավեպը տեւել է ընդամենը երեք ամիս:
Ռադան դանակահարել է փեսացուին, երբ վերջինս հայտարարել է, որ տեղյակ է նրա դավաճանության մասին եւ ընդմիշտ հեռանում է: Միջադեպի ականատեսն է եղել միայն Ռադայի մայրը, ով հրաժարվում է ցուցմունքներ տալ:
Ռադային չեն կալանավորել, քանի որ նա ունի բիզնես, թոշակառու մայր եւ փոքրահասակ երեխա: Հնարավոր է, որ պատիժը հետաձգվի, մինչեւ նրա երեխան դառնա 14 տարեկան:





























