Արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով տառապող 26-ամյա Հասմիկ Հովհաննիսյանին օգնելու համար նոյեմբերի 9-ին ժամը 16:00-ին, հյուսիսային Պողոտայում կանցկացվի դրամահավաք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին նրա ընկերները:

«Հասմիկը, ով տառապում է արյան ստաֆիլակոկային խրոնիկական սեփսիսով, որը զուգակցվում է մի քանի այլ հիվանդությունների հետ, կարիք ունի իր բարդ հիվանդությունը բուժելու միայն արտասահմանում: Վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական պայմանավորվածության համաձայն` բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է շուրջ 5000 եվրո գումար: Հասմիկը ներկայումս չի աշխատում, իսկ նրա ծնողներն անգամ արտագնա աշխատանքի պայմաններում չեն կարողանում հոգալ բուժման ծախսերը:

Նրան փրկելու համար «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ում հաշվեհամար է բացվել, որտեղ փոխանցումները կարելի է կատարել հետեւյալ հաշվեհամարներին.

24 10 03 06 67 43 07 AMD 24 10 03 06 67 43 08 USD 24 10 03 06 67 43 09 EUR»,- փոխանցեցին ընկերները՝ հավելելով, որ Հասմիկը հասարակական ակտիվիստ է, հանդիսանում է մի քանի հասարակական կազմակերպության անդամ, Երիտասարդական միության ղեկավար: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են շուրջ 25-30 բարեգործական ակցիաներ, որոնց ժամանակ հանգանակած գումարներով օգնություն է հասցվել սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքներին, անապահով ծերերին ու ծնողազուրկ երեխաներին:

«Սակայն ճակատագրի հեգնանքով կամ դժբախտ պատահականությամբ` այսօր այս անմեղ աղջիկը մեր սիրո եւ առատաձեռնության կարիքն ունի: Խնդրում ենք, բռնեք օգնության խնդրանքով դեպի ձեզ պարզված այս ձեռքը: Հանուն Հասմիկի եւ նրա ու մեր գեղեցիկ ապագայի՝ հայցում ենք ձեր ուշադրությունն ու աջակցությունը` փրկելու կյանքով ու մեծ երազանքներով լեցուն այս աղջկան»,- խնդրում են նրա ընկերները: 

Դրամահավաքի ընթցաքում Հյուսիսային Պողոտայում, երգելու են ազգային եւ ռազմահայրենասիրական երգեր եւ պարելու են ազգագական պարեր։ Ցանկացողները կարող են միանալ։