Թաիլանդի Պհուկետ կղզում մերսման սեանսից հետո ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Տեղի ոստիկանների տվյալով՝ 37-ամյա տղամարդը սրտի կաթվածով հենց մերսման սրահից տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացածի կինը նշել է, որ նախկինում ամուսինը սրտի հետ կապված  լուրջ խնդիրներ է ունեցել, եւ չի բացառել, որ թայլանդական մերսման ժամանակ ծանրաբեռնումը ամուսնու համար չափից դուրս է եղել։

Թաիլանդի ոստիկանությունը ճշտում է կատարվածի հանգամանքները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսաստանցի կինը Թաիլանդի Պատայա առողջարանական քաղաքում ավտոպատահարի զոհ է դարձել։