«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված՝ ս.թ. ապրիլի 2-ի ժամը 10-ից մինչև ապրիլի 3-ի ժամը 10-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմինի, Բարբյուս, Քեռու, Սևաստոպոլյան, Հ.Հակոբյան, Ն.Դուման փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























