Մոտ 10 հազար մարդ զոհվել է ֆիլիպինական Լեյտե կղզում «Խայան» թայֆունի հետեւանքով: Իրավապահ մարմինների համաձայն՝ աղետի գոտում ավերածությունների մասշտաբը համեմատելի է Հնդկական օվկիանոսի ավազանում 2004թ.-ին տեղի ունեցած ցունամիի հետեւանքների հետ:

Հիմնական հարվածը ստացել են Լեյտե նահանգն ու արեւելյան Սամար կղզին: Թայֆունը բազում ջրհեղեղների ու սողանքների պատճառ է  դարձել, գրեթե ամբողջությամբ կործանել է ափամերձ Տակլոբան քաղաքը 220 հազար բնակչությամբ: Քաղաքի շինությունների մեծամասնությունը խիստ վնասվել են կամ ամբողջովին: Վնասվել են ճանապարհները, շարքից դուրս են եկել էլեկտրահաղորդման ուղիները, օդանավակայանից մինչեւ քաղաք մնացել է միայն թռիչքուղին:

Ընդհանուր առմամբ տեղահանել են ավելի քան 1 միլիոն ֆիլիպինցու: Փոթորիկի էպիկենտրոնում քամու արագությունը 275կմ/ժ է, իսկ առանձին հատվածներում հասել է 310 կմ/ժ-ի: Այս պահին թայֆունը շարժվում է Վիետնամի ու Լաոսի ուղղությամբ: