Ինդոնեզիայի արեւելյան հատվածում Ռիխտերի սանդղակով 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցունամիի վտանգ չկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մոլուկի նահանգի Սաումլակի քաղաքից 228 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը՝ Բանդա ծովի մակերեւույթից 192 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:





























