Անհայտ անձը կրակ է արձակել Մանհեթենի կենտրոնի սառցահրապարակում, հաղորդում է ABC հեռուստաալիքը: Միջադեպի հետեւանքով 2 մարդ է տուժել:
Ինչպես նշում է AP-ը, կրակոցները եղել են Բրայնթ-պարկ սառցադաշտում: Հաղորդում են, որ մեկ մարդու կրծքից են վիրավորել, իսկ մյուսին՝ ոտքից: Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց: Նրանց վիճակի մասին տեղեղկություններ դեռ հայտնի չեն:Այս պահին ոստիկանությունը փնտրում է հրաձիգին: Սառցադաշտ տանող բոլոր ճանապարհները փակ են:





























