Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռաիդում անկարգություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է AP-ը, հարյուրավոր անլեգալ ներգաղթյալներ փակել են քաղաքի կենտրոնական փողոցներն ու սկսել են թալանել ու այրել խանութները:

Gazeta.ru-ի համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է մեկ ոստիկան ու մեկ ներգաղթյալ: Բացի այդ, տուժել է 68 մարդ: Անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է 568 մարդու: Մոտ ժամանակներում նրանք արտաքսման կենթարկվեն:

Նախնական տվյալներով՝ անկարգությունների պատճառը ոստիկանությունից թաքնվելու փորձի ժամանակ եթովպացի անլեգալների մահն է: