Իսպանիայում ձերբակալել են կոլումբական «Լոս Ուրաբենյոս» թմրակարտելի առաջնորդ Սիպրիամ Մանուել Պալենսիա Գոնսալեսին, հաղորդում է AFP-ն:Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում սպանությունների՝ այդ թվում նաեւ ոստիկանության աշխատակիցների, ու թմրավաճառության մեղադրանքներով:

Ոստիկանության տվյալներով՝ Մադրիդում «Լոս Ուրաբենյոսի» առաջնորդը զբաղվում էր թմրանյութերը Իսպանիա հասցնելու նոր երթուղիների մշակմամբ, հաղորդում է Lenta.ru-ն:Պալենսիա Գոնսալեսը գլխավորում է «Լոս Ուրաբենյոս» թմրակարտելը, որը Կոլումբիայի իշխանությունները համարում են երկրի ամենավտանգավոր հացախմբերից մեկը:«Լոս Ուրաբենյոսի» առաջնորդը հետախուզման մեջ էր 2009թ.-ից: