Երեկ՝ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզում ինքնասպանություն է տեղի ունեցել: Սարագյուղ գյուղի տներից մեկում տան տիրոջը հայտնաբերել են տանը կից ավտոտնակում կախված վիճակում: Նա 79 տարեկան էր, անունը՝ Սենիկ Բադոյան:
Տարեց տղամարդու ինքնասպանության պատճառների մասին տեղեկություններ չկան: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























