Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 14.00-ի դրությամբ, 5930 կամ 44.86 % է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218): Այդ մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: (ֆոտոռեպորտաժ)
Նշենք, որ ժամը 11.00-ի դրությամբ մասնակցել էր 2671 մարդ կամ ընտրողների 20.21%-ը:
Նշավան համայնքում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 392 կամ 25.11 % է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561):
Նշենք, որ Արարատ քաղաքում, որտեղ առաջադրվել են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:
Նշավանում եւս առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:
Արարատում գործելու է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 6 հասարակական կազմակերպություն:




























