Մերձմոսկվայում կենցաղային գազի պայթյունից զոհվել է երկու մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի մարզի ՆԳՆ-ի վարչությանը:
Սերգիեւո-Պոսադսկի շրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը նշել է, որ զոհերի թվում երեխա կա: Մուտքի եւս երկու բնակիչներ բժշկական օգնության են դիմել: Մերձմոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության պետ Գենադի Բոգաչյովը հայտնել է, որ փրկարարները ձեռնամուխ են եղել փլատակների տակից տուժած եւս մեկ երեխայի դուրս բերելու աշխատանքներին:
Ըստ ԱԻՆ-ի՝ երկու զոհերից բացի փլատակների տակ է մնացել հինգ մարդ: Ավերված մուտքում ամբողջովին փլուզվել են ութերորդ եւ իններորդ հարկերը, մասնակի ավերվել է յոթերորդ հարկը:
Մերձմոսկվայի Սերգիեւո-Պոսադսկ թաղամասի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի առավոտյան:





























