Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ նոյեմբերի 11-ի առավոտյան, Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Երկրորդ աշխարհամարտի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաեւ Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին: