«Հայաստանի Սոցիալիստական Շարժում» հասարակական նախաձեռնությունը և «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Հայաստանը Եվրասիայում» հասարակական դաշինքի ստեղծման մասին: 

Նրանց տարածած հայտարարությունում նշվում է, որ իրենք Հայաստանի տնտեսական, ռազմական, քաղաքական, հասարակական և հոգևոր-մշակութային կյանքի զարգացման հրամայականը տեսնում են Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության մեջ:

«Դաշինքը հանդես է գալու նախաձեռնությունների շարքով` աջակցելու Եվրասիական ընտանիքին Հայաստանի անդամակցության գործընթացին: «Հայաստանը Եվրասիայում» հասարակական դաշինքը բաց է համագործակցության գաղափարակից հասարակական-քաղաքական կազմակերպությունների և անհատների համար»,-ասված է «Հայաստանը Եվրասիայում» հասարակական դաշինքի հայտարարությունում: