Հայաստանի պատանի բնակիչները կարող են հայտնվել ամենատաղանդավոր աշակերտների վարկանիշային ցուցակում:

Ցուցակում նախատեսվում է ընդգրկել 350 աշակերտի, որոնք ակտիվ մասնակցություն ունեն դպրոցի, քաղաքի եւ երկրի կյանքում: Ցուցակը կազմելու աշխատանքին կմասնակցեն պետական մարմինները, գործատուները եւ ուսումնական հաստատությունները: Ցուցակը ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Ուրալի դաշնային համալսարանին: 

Հալամսարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գործատուները կարող են տաղանդավոր պոտենցիալ աշխատակցին հետեւել աշակերտական նստարանից: Դա կօգնի հեշտացնել աշխատանքի տեղավորվելու հարցը, փոխհարաբերություններ կառուցել դպրոցների, բուհերի եւ ձեռնարկությունների միջեւ, որոնք կկարողանան օգնել տաղանդավոր աշակերտներին, իսկ արդեն ուսանողական տարիներին կօգնեն գործնականում: «Մենք նման ցուցակ ստեղծելու փորձ արդեն ունեցել ենք անցյալ տարի: Այն ժամանակ նախագիծը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ձեռնարկատերերի մոտ, սակայն վարկանիշում հայտնվել էին միայն Ուրալի շրջանի աշակերտները: Այժմ մենք ցանկանում ենք ընդլայնել այն՝ ընդգրկելով աշակերտներ ամբողջ երկրից, ինչպես նաեւ արտասահմանից», – նշում է  Ուրալի դաշնային համալսարանի գիտական աշխատանքի գծով փոխռեկտորի տեղակալ Ելենա Ավրամենկոն: 

Նախատեսվում է ցուցակի համար աշակերտներ ընտրել նաեւ «Թեսթ-դրայվ Ուրալի դաշնային համալսարանում» ծրագրի միջոցով, որի շրջանակում աշակերտներն անցել են փորձնական ՄՊՔ-ն, իսկ այժմ նախապատրաստում են  «Բարձրագույն կրթություն Ռուսաստանում: Որակյալ: Հասանելի: Ինձ համար» նախագծի շնորհանդեսը՝ փորձագետներին իրենց ձեռքբերումների մասին տեղեկացնելու համար: Նախագծին մասնակցում են Մեծ Ուրալի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի բարձրդասարանցիները: 

Վարկանիշային ցուցակում հայտնվածների անունները հայտնի կդառնան առաջիկայում: