Աբովյանի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի դիմաց, նոյեմբերի 10-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























