Երեւանի Մելքումով փողոցից Դավիթաշենի գերեզմանատուն տանող ճանապարհի խաչմերուկում, նոյեմբերի 10-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2103» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























