Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/2 հասցեի դիմաց, նոյեմբերի 10-ին, իրար են բախվել «Ինֆինիտի» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ինֆինիտի»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























