Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 117 շենքի մոտ, նոյեմբերի 9-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհուն եւ 7-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: