Ալագյազ-Արթիկ ճանապարհի 15-րդ կմ-ին, նոյեմբերի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: