Թուրքիան ռազմական կուրսեր է անցկացնում Սոմալիի 10 գեներալ եւ ծովակալի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ նոյեմբերի 11-ից 24-ը ռազմական կուրսեր է անցկացնում Սոմալիի զինված ուժերի 10 գեներալի եւ ծվոկալի հետ՝ «Գործողությունների կառավարման կուրս» ծրագրի շրջանակներում։
Թուրքական կողմից ծրագիրն իրականացնում է «Թուրքիայի զինված ուժերը հանուն խաղաղության եւ համագործակցության կրթական կենտրոնը»։





























