Հինգ ամիս առաջ խորհրդարանում բարձրաձայնվեց պետհաստատություններում մի շարք խախտումների մասին, սակայն դա ոչ մի հետեւանքների չհանգեցրեց, նոյեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Հայաստանի Վերահսկիչ պալատի թեկնածու Իշխան Զաքարյանին:

Փաշինյանի խոսքով՝ երկրի նախագահը Զաքարյանին որոշ դիտողություններ արեց, մասնավորապես, այն առթիվ, որ վերջինս  կասկած էր հայտնել 700 մլրդ դրամի բյուջետային միջոցների մսխման մասին:

Փաշինյանը հետաքրքրվել է՝ մտադի՞ր է Զաքարյանը կասկածի տակ դնել իշխանությունների գործունեությունը, մտադի՞ր է բացատրել, թե իրեն որտեղից առանձնատունը. «Այս հարցին Դուք պատասխանեցիք, բայց նորմալ պատասխան չտվեցիք: Սակայն պաշտոնյան, որը կասկածներ էր հայտնել 700 մլրդ դրամի միջոցները մսխելու վերաբերյալ, մի քանի միլիոն դրամ արժողությամբ առանձնատուն է կառուցում»:

Այս հարցերին Իշխան Զաքարյանը պատասխանել է, որ պետկառույցների գործունեության ստուգման արդյունքում ՎՊ-ն մի բան է ասում, կառավարությունը՝ մեկ այլ: Այն երբեմն համաձայնում, սակայն առավել հաճախ չի համաձայնում Վերահսկիչ պալատի հետ, եւ ստեղծված իրավիճակում մնում է մեկ ճանապարհ՝ դատարանը. «Եթե մենք խնդրի մասին ինչ-որ բան ենք ասում, կառավարությունը կարող է համաձայնել կամ էլ դիմել դատարան»:

Ինչ վերաբերում է առանձնատանը, Զաքարյանը նշել է, որ քանիցս պատասխանել է այդ հարցին. տունը կառուցում է ներդրողը: Պաշտոնյան հավելել է, որ նպատակահարմար չի համարում ԱԺ  ամբիոնից այդ հարցին պատասխանելը, բայց փոխարենը կարող է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am