Հայաստանի Վերահսկիչ պալատը իր զեկույցներում պետք է անուն առ անուն նշի օրինախախտ պատգամավորներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է իմանա ոչ միայն խախտումների մասին, այլեւ հենց նրա թե ով եւ ինչ սխալ է թույլ տվել: Դա նախազգուշական նշանակություն կունենա պոտենցիալ օրինախախտների համար: Երկրորդ կարեւոր խնդիրը, որը նա նշել է, պետական գնումներ համար վերահսկիչ գների գնահատման մեխանիզմների ճշգրտումն է:
«Պալատը պետք է համագործակցի նաեւ խորհրդարանի հետ՝ մշակելու առաջարկություններ, որոնք կապված են աուդիտի ոլորտի օրենսդրության հետ: Վերջինս շատ կարեւոր է Հայաստանի ամբողջ տնտեսության զարգացման համար, այլ ոչ միայն պետական սեկտորի»,-ընդգծել է Շահգելդյանը:





























