Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ եւ քննարկել ավարտվող ծրագրի արդյունքները, ինչպես նաեւ նոր ծրագրի ընթացքը:

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին եւ ավարտվում է տարեվերջին: Ծրագրով նախատեսված 430կմ  ճանապարհների վերականգնման փոխարեն ՝տնտեսումների հաշվին այդ թիվը հասցվել է 447կմ-ի:

Գագիկ Բեգլարյանը կարեւորել է  ծրագրի իրականացման ընթացքը՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ այսօր ունենք վերանորոգված մեծաթիվ գյուղական ճանապարհներ:

Հանդիպման ընթացքում Վիքրամ Քութարին նախարարին ներկայացրել է ծրագրի նոր ղեկավարին՝ Քառոլինա Մոնսալվեին:

Նախարար Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Վիքրամ Քութարիին արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի նաեւ նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում: