Հայաստանում Վերահսկիչ պալատը պետք է ընդդիմությունը գլխավորի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ: «Եթե ինչպես հիմա, ՎՊ նախագահի թեկնածուին առաջադրում է նախագահը, ապա այդ կառույցի ղեկավարն անհանգստանալու է ոչ թե բյուջեի եւ պետական ունեցվածքի կառավարման օրինականության համար, այլ նրա համար, թե իր մասին ինչ է մտածում այդ պաշտոնում իրեն նշանակողը: Այստեղ ամեն ինչ կախված է ոչ թե անձից, այլ հանգամանքների՝ այդ պաշտոնում հայտնվելով, հնարավոր է, ես էլ այդ կերպ վարվեի»,-ասել է Ռուստամյանը, հիշատակելով նախագահի՝ վերջերս Վերահսկիչ պալատի հասցեին հնչեցրած քննադատությունը:

«Ինչո՞ւ են հանկարծ մեղադրյալները դառնում մեղադրող: Քանի որ չկա վերահսկման մեխանիզմ՝ համատեղ իշխանության եւ ընդդիմության համար: Մի վախեցեք ընդդիմությանը վերահսկման գործառույթ տրամադրել: Քանի որ Վերահսկիչ պալատի ընդդիմադիր նախագահն իրեն բոլորովին այլ կերպ կպահի, անգամ նախագահի առաջ: Իսկ դրանից կշահի պետական մարմինների անկախ վերահսկման կարգը»,-ասել է Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցությունը, հավելել է նա, ձեռնպահ է մնալու Զաքարյանի օգտին քվեարկելուց: