Նոյեմբերի 4-11-ն ընկած հատվածում, Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,213,603 ԱՄՆ դոլար 405.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89,054,946 ԱՄՆ դոլար 406.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,542,474 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,245,828 EUR 547.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,513,942 EUR 549.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 64.2 մլն ԱՄՆ դոլար: