«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ապրիլի 2-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում կազմակերպվելիք «Արցախյան ճակատում „ստատուս-քվոյի“ հրամայականը» թեմայով միջոցառումը անցկացնելու մասին լրատվությունը տարածելուց րոպեներ անց իշխանությունները ճնշում են գործադրել «Թեքեյան» մշակութային կենտրոնի տնօրինության վրա միջոցառումը արգելելու նպատակով։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտնում է, որ մոտակա ժամերին լրացուցիչ տեղեկատվություն կտարածվի միջոցառման անցկացման նոր վայրի մասին։