Հայաստան է ժամանել Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիան  Քեշիշյանը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործչին վաղը կընդունի Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, իսկ մինչ այդ երկու նախարարները Շախմատի ակադեմիայում ներկա կգտնվեն դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադային:

Հանդիպման ընթացքում Վարդանյանը եւ Քեշիշյանը քննարկումներ կունենան երկու երկրների միջեւ համագործակցության ծրագրերի, որոշ մարզաձեւերում փորձի փոխանակման, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացման շուրջ:

Նախատեսված է նաեւ Ուրուգվայի նախարարի այցելությունը Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ: