Պետք չէ ակնկալել, որ Հայաստանի Վերահսկիչ պալատը միայնակ կփոխի իրերի դրությունը Հայաստանում: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը Իշխան Զաքարյանի վերընտրության կապակցությամբ:

«Առկա իրողությունների պայմաններում, երբ Հայաստանում ընդամենը մեկ մարդ է որոշում, ով է մեղավոր, եւ ով ոչ, արդարություն պահանջելն անիմաստ է: հառական ապացուցելու փորձերին քչերը կհավատան: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է վստահենք Վերահսկիչ պալատին եւ նրա աշխատանքին: Այդպես մենք միայն կփակենք բյուջեի վատնումները բացահայտելու հնարավոր ուղիներից մեկը»,- ասել է Զոհրաբյանը:

«Անհրաժե՞շտ է պատասխանատվության ենթարկել այդ խախտումների իրական նախաձեռնողներին, այլ ոչ միայն մանր թիրախներին: Այո: Ունի՞ Վերահսկիչ պալատը նման լիազորություններ: Կարծում եմ՝ ոչ: Ու քանի դեռ Հայաստանում ամեն ինչ մեկ մարդ է որոշում, Վերահսկիչից ավելին պահանջելն անիմաստ է»,- ընդգծել է Զոհրաբյանը: