Այսօր` մարտի 31-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանն այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն և Հայ Ազգային Կոնգրեսի անունից ցավակցություն հայտնել մարտի 29-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով անմեղ քաղաքացիների մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ են որոտացել, որոնց արդյունքում զոհվել է 39 մարդ: Ահաբեկչություններն իրականացրել են մահապարտ կին ահաբեկիչները: