Ավելացած արժեքի հարկի հետաձգումը պետք է մատչելի լինի ձեռնարկատերերի ավելի մեծ թվի: Նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «ԱԱՀ մասին» օրենքում իր նախաձեռնած փոփոխությունները:
Ըստ օրինքգծի, ներդրումային ծրագրի շեմը, որ կարող է ԱԱՀ-ի հետաձգում ստանալ 3 տարով, պետք է 300-ից իջեցվի 200 մլն դրամի (500 հազար դոլարից քիչ պակաս): ԱԱՀ-ի հետաձգումը ներկայացնում է կառավարությունը ծրագիրը քննարկելուց հետո:
Արտոնության շեմի իջեցումը նպատակ ունի խթանել փոքր եւ միջին բիզնեսը: «Դա օգտակար է նաեւ այն պատճառով, որ պակաս խոշոր ներդրումային ծրագրերը պակաս ռիսկային են»,- ասելէ Մելքումյանը:





























