Նոյեմբերի 11-ին Մոսկվայի արեւմուտքում ադրբեջանցու մարմին է հայտնաբերվել, հայտնել է ՌԴ-ի մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

Երեկ ժ. 00.42-ին ոստիկանությունը հաղորդում  է  ստացել Բրյանսկայա փողոց  3 հասցեում դանակահարության մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները  հայտնաբերել են  տղամարդու դիակ` դանակի բազմաթիվ վնասվածքներով:  Տղամարդն Ադրբեջանից է` ծնված 1971թ., հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մայրաքաղաքի ՆԳՆ-ի ԳՎ-ի մամուլի ծառայությունի հաստատել է մարմինը հայտնաբերելու փաստը` մանրամասներ չհաղորդելով: