ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել է, որ զղջում է իր կտրուկ արտահայտությունների համար՝ կապված Հյուսիսային Կովկասի եւ միգրացիոն քաղաքականության հետ:

Նա նշել է, որ իր արտահայտությունները վերաբերում են միայն հանցագործներին բռնելուն, իսկ իր գաղափարները ճիշտ չեն հասկացել, փոխանցում է «Gazeta.Ru»-ն: