47-ամյա Բհար Ֆ.-ն նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Տանձուտ գյուղի վերջնամասում, վիճաբանության ժամանակ, համագյուղացիներ` 1975 թ. ծնված Արտակ Հ.-ն եւ 1970 թ. ծնված Լեւոն Հ.-ն, ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1970 թ. ծնված Թոռնիկ Խ.-ին, նրա որդուն` 1993 թ. ծնված Զորիկ Խ.-ին, եւ 1976 թ. ծնված Լուսինե Ա.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 22.20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Զորիկ Խ.-ն եւ 1981 թ. ծնված Արայիկ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքներն իրենց պատճառել են Արտակ եւ Լեւոն Հ.-երը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.25-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից կրկին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Մովսես Հ.-ն, որը հայտարարել է, որ նույն վիճաբանության ժամանակ իրեն ծեծի է ենթարկել Զորիկ Խ.-ն:
Բհար Ֆ.-ին, Զորիկ Խ.-ին, Արայիկ Մ.-ին եւ Մովսես Հ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:




























