Նոյեմբերի 9-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1958 թ. ծնված Ֆլորա Կ.-ն եւ հայտնել, որ ժամը 18.30-ի սահմաններում թխվածքի արտադրամասի վաճառասրահ է մտել հարեւանությամբ բնակվող ոմն Արամ եւ վաճառասեղանից վերցնելով «Նոութբուք» համակարգիչը` դիմել է փախուստի, իսկ երբ ինքը հետապնդել է` նա համակարգիչը դրել է գետնին եւ փախել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արամը 1968 թ. ծնված Արամ Հ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




























