Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, նոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Ե.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի շարք փողոցներից գողանալով շուրջ 35 էլեկտրական լապտեր` վաճառել է տարբեր մարդկանց:
Կոմունալ տնտեսությանը պատճառված վնասի չափը կազմում է մոտ 220.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:





























