Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունք նոյեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Երեւանի  Սեբաստիայի փողոցի թիվ 92 հասցեի մոտից, սառը զենք պահելու եւ կրելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1992 թ. ծնված Գոռ Հ.-ն եւ 1989 թ. ծնված Վալերիկ Հ.-ն, որտեղ վերջինիս մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 2 դանակ. 1-ի ընդհանուր երկարությունը` 45 սմ, շեղբը` 30 սմ, 2-րդը` գաղտնի փականով` ընդհանուր երկարությունը 21.5 սմ, շեղբը` 9.5 սմ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: