Դուք ավելի լավ է տեսեք, թե ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի։Այդ մասին նոյեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում, որ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուն ունի առանձնատուն, ինչի մասին բարձրաձայնում են ընդդիմադիրները։
«Չեմ ուզում շատ խորանամ, բայց նայեք ընդդիմության գլուխգործոցներին, բոլորինն էլ նայեք տեսեք՝ ինչեր ունեն, չեմ ուզում անուններ տալ։ Ամեն մեկն էլ մի երեք-չորս հատ էլ կնիկ ունեն»,- ասաց Մհեր Սեդրակյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան հարցը պարբերաբար բարձրացնում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պահանջելով, որ Զաքարյանը ներկայացնի, թե ինչպես է ձեռք բերել այդ առանձնատունը։ Ի. Զաքարյանն էլ իր հերթին պնդում է, որ այդ առանձնատունն իր համար կառուցել է ինչ-որ ներդրող։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























