Խորհրդարանը քվեարկության արդյունքում հավանություն է տվել Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի նշանակմանը: 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101-ը, որոնցից
88-ը կողմ են քվեարկել, 13- ը՝ դեմ:
Հիշեցնենք, Իշխան Զաքարյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՎՊ նախագահն ընտրվում է երկրի խորհրդարանի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ:
Իր խոսքում Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին վստահության համար՝ նշելով, որ այս նշանակումն առավել պարտավորեցնող է, քան առաջին անգամվանը:
ՎՊ նախագահը նշանակվում է 6 տարի ժամկետով:





























