Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ: Խորհրդի անդամներին փաստաթղթային եւ էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, շեշտելով ներկայացված նախագծի կարեւորությունը, Խորհուրդը որոշել է մինչեւ հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել նախագիծը եւ, առաջարկությունների ամփոփումից հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով այն ներկայացնել հանրային քննարկման։




























