IBF վարկածով գերթեթեւ քաշային ֆիլիպինցի չեմպիոն Նոնիտո Դոները հայտարարել է, որ պատրաստ է ռեվանշի հրավիրել աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանին։

«Ես պատրաստ եմ նրա հետ հանդիպել որտեղ հարմար է եւ երբ հարմար է»,- boxingscene-ին տված հարցազրույցում հայտարարել է ֆիլիպինցին։

Սակայն Դոները միաժամանակ նշել է, որ իր պրոմոուտեր Բոբ Արումն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Դարչինյանի պրոմոուտեր Հերի Շոուի հետ, եւ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ մենամարտի կազմակերպման համար։

Հիշեցնենք, որ Դարչինյանը 2007-ին պարտվել էր Դոներին։ Դա պրոֆեսիոնալ կարիերայում նրա առաջին պարտությունն էր։ Նշենք, որ մատչ-ռեվանշը ամենայն հավանականությամբ տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ Լոս Անջելեսում։