«Ի՞նչ հեղափոխություն, ինչի՞ց, Հայաստանից հեչ դուրս եկե՞լ եք, սաղ տեղերն ընտի՞ր ա, հլա ասա տենամ, որտե՞ղ ա լավ»։ Այդ մասին այսօր՝  նոյեմբերի 12-ին ԱԺ-ում ասաց  ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի ակցիային:

Հարցին,, թե ինչպես կգնահատի երկրի վիճակը, Սեյրան Սարոյանը ասաց. «Քու իրավիճակում ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ ասա»: Անդրադառնալով Շանթ Հարությունյանի արարքին, Սեյրան Սարոյանը նշեց. «Է՜, դժգոհ ա, տեսար ի՞նչ իրավիճակ ա հիմա, հիմա գո՞հ ա: Հիմա ինքը իրա վիճակից գո՞հ ա: Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես, խոմ ըտենց չի: Օրենքի մարդուն ո՞նց ես տփում, էդ օրենքի մարդն իրա գործն ա անում, ինչի՞ համար ա խփում էդ մարդկանց: Ի՞նչ ընդվզում՝ փետերո՞վ, ահ մալադեց»:

Անդրադառնալով օրենքի առաջ բոլորի հավասար լինելու դրույթին եւ այն դիտարկմանը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չպատժվեց, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Արտակ Բուդաղյանին ո՞վ էր ասում՝ էթար Սուրենի տան վրեն, հլա ասա: Քու տան վրեն, որ հարձակվեմ, ի՞նչ կանես ինձի»: Սարոյանը պնդեց, որ օրենքի առաջ Հայաստանում բոլորն են հավասար: