Ռիգայում կալանավորել են 39-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է 200 անչափահաս աղջկա գայթակղելու փորձի մեջ: Այս մասին հայտնում է Լատվիայի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ ոստիկանության՝ տղամարդը կասկածվում է մի քանի անչափահաս աղջիկների բռնաբարության, երեխաների մասնակցությամբ պոռնկագրական նյութերի պատրաստման, ինչպես նաեւ սոցցանցերի միջոցով մոտ 200 աղջկա պղծելու փորձի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լատվիայի ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալման մանրամասները պատրաստ են պատմել հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:





























