Օրինագիծը մանրամասնորեն դիտարկվել է Արտաքին կապերի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ. այն համոզիչ չէ եւ Հանձնաժողովն այն չի արտոնել: Այս մասին խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագծին:
Նրա խոսքով՝ Հանձնաժողովի բազմաթիվ անդամներ պարզապես չեն քվեարկել, քանի որ շատ դժվար է քվեարկել այն գաղափարի դեմ, որի համար պայքարել են եւ որը համազգային նշանակություն ունի վերջին 25 տարիների ընթացքում: Զաքարյանն ընդգծել է, որ Հայաստանը հնարավոր բոլոր միջոցներով պայքարում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար:
«Հայաստանը պայքարում է Ադրբեջանի ռազմական քաղաքականության դեմ եւ Ղարաբաղի միջազգային ճանաչման համար: Համոզված ենք, որ ղարաբաղյան հարցի լուծումը: Վստահ ենք, որ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, իսկ դա նշանակում է խաղաղ կարգավորման երաշխիքներ: Մենք դեմ չենք Ղարաբղի միջազգային ճանաչմանը, այդ պատճառով էլ օրինագծին դեմ չենք քվեարկել, սակայն մենք նաեւ կողմ չենք քվեարկի, քանի որ այս պահին դա անելը նպատակահարմար չէ, քանի որ կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ընդգծել է Զաքարյանը: Նրա խոսքով՝ հենց դրանից ելնելով Հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել այդ օրինագծին:





























