Ցավում են, որ «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» կարեւոր օրինագծի քննարկումն անցկացվում է Հանրապետական կուսակցության պատգամավորների մեծ մասի բացակայությամբ: Այս մասին նոյեմբերի 12-ին ԱԺ-ում հայտարարել է  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ներկայացնելով ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը:

Պատգամավորներից մեկը Փոստանջյանին կոչ է արել չտխրել այդ կապակցությամբ, ինչին նա հետադարձել է. «Ես՝ ոչ, բայց ոչ էլ երջանիկ եմ նրանց բացակայության համար»:

Ըստ Փոստանջյանի՝ տվյալ օրինագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում 2007թ.-ից: «Մենք կարծում ենք, որ այս օրինագիծը ոչ միայն պետք է քննարկվի, այլեւ պետք է հավանություն ստանա բոլոր խորհրդարանականների կողմից»:  Ըստ նրա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում օրինագիծը քննարկելիս կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չի կարողացել  համոզիչ բացատրել, թե ինչու ՀՀ խորհրդարանը չպիտի ճանաչի Ղարաբաղը: Մինչդեռ Փոստանջյանը կարծում է, որ  Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելն ազդակ կդառնա ԼՂՀ-ի՝ միջազգային ճանաչման համար, իսկ դրա իշխանությունները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: 

Ի պատասխան պատգամավորների այն նկատառմանը, որ Ղարաբաղը ճանաչելը կհանգեցնի Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելուն, Փոստանջյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված է հրադադարի պայմանագիր, եւ այսօրվա դրությամբ Հայաստանն առանց այդ էլ պատերազմական իրավիճակում է:  Ի պատասխան ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի այն հարցին, թե չի խանգարի արդյոք ճանաչումը բանակցային գործընթացին, Փոստանջյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է վարեն ոչ թե Հայաստանի իշխանությունները, այլ՝ Ղարաբաղի: 

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշել է, որ  Ղարաբաղը ճանաչելու օգտին նոր փաստարկներ չկան, եւ Փոստանջյանը պարզապես փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ  խորհրդարանը դեմ է Ղարաբաղի ճանաչմանը: Դիմելով Փոստանջյանին՝ Սահակյանն ասել է. «Դուք աշխուժանում եք այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը քննարկում է անցկացնում Թուրքիայի նախագահի կամ վարչապետի հետ»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am