Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է վ Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր եւ Լեռնավան գյուղական համայնքներ:
Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց է կատարել երեք գյուղերում կառուցվող բնակելի տների շինհրապարկներում, արձանագրելով բնակելի տներում առկա շինարարական թերությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, խստորեն զգուշացրել է կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությանը` շինարարական աշխատանքները ժամանակին եւ որակով ավարտելու առնչությամբ: Նախարարը բնակիչների հետ զրույցի ընթացքում փարատելով նրանց անհանգստությունը տեղեկացրել է, որ ծրագրի ընթացքը իր ամենօրյա աշխատանքային օրակարգում է:
Տեղեկացնենք, որ Լոռու մարզի Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները: Ներկայում` Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ավարտված են համապատասխանաբար` 17, 28 եւ 4 ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքները, ընթացքում են համապատասխանաբար` 10, 4 եւ 17 բնակելի տների շինաշխատանքները:




























