Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պատվիրակությունը աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում է Անկարայում, հայտնում է «ԱզերԹաջ»-ը։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է կառույցի քարտուղար Սերդար Քըլըչի հետ։
Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի հետ։ Վերջինս հայտնել է, որ խորհրդարանի բոլոր պատգամավորները, անկախ այն բանից՝ ընդդիմադիր են, թե իշխանության ներկայացուցիչ, եղբայրական Ադրբեջանի խնդիրներն ընդունում են որպես իրենց խնդիրներ։
«Մենք իսկապես մեկ ազգ ենք։ Պարզապես պատմական փաստերը բերել են երկու պետությունների ստեղծման։ Ներկայումս երկու պետությունների միջեւ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում»,- հայտարարել է Մեհտիեւը։




























