«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ երեկ ՀԱԿ խմբակցությունը, ինչպես որ հայտարարել էր, չմասնակցեց Վերահսկիչ պալատի նախագահի քվեարկությանը։
«Սակայն խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը մասնակցեցին քվեարկությանը։ «Ինչո՞ւ ՀԱԿ-ի երկու պատգամավորներն անտեսեցին խմբակցության որոշումը» «ՉԻ» հարցին խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Հայաստանի Սահմանադրությունը եւ մեր կանոնադրությունն այնպիսին են, որ խմբակցությունը կարող է որոշում ընդունել, իսկ առանձին պատգամավորներ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք հարկ են համարում։ Դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Դա որեւէ կերպ չի անդրադառնում խմբակցության դիրքորոշման վրա»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























