Ֆիլիպիններում սննդի պահեստը թալանելիս պատի փլուզման հետեւանքով ութ մարդ է զոհվել։
Հազարավոր ֆիլիպինցիներ ավերիչ թայֆունից տուժած Լեյտա նահանգում հարձակվել են սննդի պետական պահեստների վրա, որտեղ բրնձի պաշարներ էին պահվում։
Ֆիլիպինյան բանակի զինվորները չէին կարողացել դիմակայել ամբոխին, արդյունքում շինության պատը փլուզվել էր՝ ութ մարդու մահվան պատճառ դառնալով։
AP-ի` ֆիլիպինցիները պահեստից տարել էին բրնձի 100 հազար պարկ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խայան» փոթորիկը Ֆիլիպիններում վրա էր հասել անցյալ շաբաթվա վերջին: Ըստ տեղի իշխանությունների նախնական տվյալների` դրա զոհ է դարձել 2 հազար մարդ:





























